Խավիեր Տեբաս․ «Այդ տեսանկյունից մեր ակումբները լավագույնն են»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մամուլի ասուլիսում խոսել է իսպանական ակումբներում աշխատավարձի չափասահմանի ներդրման մասին։ Այլ բաների շարքում նա համեմատել է տեղական լիգան անգլիականի հետ։

«Պրեմիեր լիգան կառուցված է այնպես, որ այն անշահավետ է։ Սա գնաճային ազդեցություն ունի Եվրոպայի մնացած մասի վրա։ Մենք խոսում ենք կորուստների, այլ ոչ թե ներդրումների մասին։ Եթե ուսումնասիրենք տրանսֆերների արդյունավետությունը, մեր ակումբները լավագույնն են՝ գերմանական ակումբների հետ միասին։

Անգլիայում շատ բան են գնում, բայց չեն կարողանում աստղեր ձեռք բերել», – Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Տեբասը ավելացրել է, որ ինքը չի անհանգստանում դրա համար, քանի որ եվրոպական գավաթների մեծ մասը գնում է Իսպանիա, այլ ոչ թե Անգլիա։