«Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի գործակալ Դիոմանսի Կամարան մեկնաբանել է ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը «Չելսի»։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» հարձակվողին վարձակալել է «Չելսիից»՝ գնելու հնարավորությամբ։
«Ջեքսոնը չի վերադառնա «Չելսի»։ Նա լավագույն հարաբերությունները չուներ Էնցո Մարեսկայի հետ։ Բայց մենք չենք ուզում թշնամություն ստեղծել, ուստի «Չելսին» բաց թողեց նրան», – ասել է գործակալը Canal Plus-ին։
24-ամյա Ջեքսոնը Բունդեսլիգայում մեկ խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում, սակայն չի կարողացել արդյունավետ գործողություններով աչքի ընկնել։