«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձավ գոլի հեղինակ Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանի բացման խաղում՝ «Նապոլիի» դեմ։
Նորվեգացի հարձակվողն այժմ 50 գոլ ունի Չեմպիոնների Լիգայի 49 խաղում։
Հոլանդը պատմության մեջ ամենաարագ ֆուտբոլիստն է, ով հասել է 50 գոլի Եվրոպայի առաջատար մրցաշարում։
Նորվեգացին գերազանցեց Ռուդ վան Նիստելրոյին (62 հանդիպում), Լիոնել Մեսսիին (66 հանդիպում), Ռոբերտ Լևանդովսկուն (77 հանդիպում) և Կիլիան Մբապպեին (79 հանդիպում)։
25 տարեկանում Էրլինգ Հոլանդն արդեն գերազանցել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյին Չեմպիոնների Լիգայում խփած գոլերի քանակով և հասել է Թիերի Անրիին, ով 112 խաղում խփել է 50 գոլ։