Էրլինգ Հոլանդը դարձավ Չեմպիոնների Լիգայում 50 գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 2-0 հաշվով հաղթեց «Նապոլիին»։

«Քաղաքայինների» կազմից աչքի ընկավ նաև Էրլինգ Հոլանդը։ Սա նորվեգացու 50-րդ գոլն էր մրցաշարում։ Հանդիպման պահին նորվեգացին 25 տարեկան 59 օրական էր։

Այս ցուցանիշով Հոլանդը երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը մրցաշարում խփել է 50 գոլ։ Միայն Լիոնել Մեսսին (24 տարեկան 284 օրական) է նման նվաճման հասել ավելի երիտասարդ տարիքում։