Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան հայտարարել է, որ Իսրայելի ակումբներն ու ազգային հավաքականը պետք է հեռացվեն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից՝ Ռուսաստանի օրինակով, հայտնում է Haaretz-ը։
Կանտոնան հիշեցրել է, որ Ռուսաստանը բացառվեց Ուկրաինայում պատերազմական գործողությունների մեկնարկից ընդամենը չորս օր անց, մինչդեռ Իսրայելը շարունակում է մասնակցել միջազգային մրցաշարերին։ Նրա խոսքով՝ «ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն կրկնակի ստանդարտներ են կիրառում»։
Նա նաև կոչ է արել ակումբներին ու ֆուտբոլիստներին հրաժարվել Իսրայելի թիմերի դեմ խաղերից։ Հայտարարությունն արվել է Լոնդոնում՝ «Միասին հանուն Պաղեստինի» միջոցառման ժամանակ։
Ավելի վաղ Իսպանիայի հավաքականը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել ԱԱ-2026-ից՝ Իսրայելի մասնակցության պարագայում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը և ՌՊԼ-ի ակումբները 2022 թվականից զրկված են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերից մասնակցելու իրավունքից։