Էնցո Մարեսկա. «Ես եղել եմ նրանց իրավիճակում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Ռահիմ Ստերլինգի և Ակսել Դիսասիի իրավիճակը, ովքեր երկար ժամանակ չեն խաղացել լոնդոնյան ակումբում։

Իտալացի մարզիչը վերջերս խոստովանել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ մարզվում են հիմնական թիմից առանձին։

«Ես որպես ֆուտբոլիստ եղել եմ Ռահիմի և Ակսելի իրավիճակում, և վստահ եմ, որ սա լավագույն զգացողությունը չէ։

Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա տարբեր պատճառներով։ Ակումբը նրանց հնարավորություն է տալիս պատշաճ կերպով կատարել իրենց աշխատանքը, և դա է այն ամենը, ինչ կարող եմ ասել։ Դա վերաբերում է ոչ միայն «Չելսիին», այլև աշխարհի մյուս բոլոր ակումբներին։

Իմ հայրը 75 տարեկան է, և 50 տարի շարունակ նա ձկնորս է աշխատել գիշերվա ժամը 2-ից մինչև առավոտյան ժամը 10-ը։ Դա դժվար իրավիճակ է, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նրանք պետք է անեն», – մամուլի ասուլիսում ասել է Էնցո Մարեսկան։