Չեմպիոնների Լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Կատալոնական «Բարսելոնայի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

27-ամյա Ռեշֆորդը հիմնական փուլի առաջին տուրում արտագնա խաղում դուբլ գրանցեց «Նյուքասլի» դեմ (2:1)։ Դրանք անգլիացու առաջին գոլերն էին «Բարսելոնայի» կազմում։

Մրցանակին հավակնում էին նաև Դուշան Վլախովիչը (Յուվենտուս), Ֆրանսիշկու Տրինկաուն (Սպորտինգ) և Մարկուս Թյուրամը (Ինտեր)։

Image