Արնե Սլոտ․ «Ֆուտբոլում բոլորը տարված են արդյունքներով»

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը ուրբաթ օրը մամուլի ասուլիսում խոսել է ֆուտբոլում արդյունքների կարևորության մասին:

«Ֆուտբոլում բոլորը տարված են արդյունքներով: Եթե մենք արդյունքներ չստանանք, ինչ-որ մեկը կլինի այստեղ: Այսպես է գործում ոլորտը: Խաղերում հաղթելը լավ է, բայց միշտ կա բարելավման տեղ: Որպես մարզիչ, երբ պարտվում ես, պետք է ընդգծես դրական կողմերը:

Հաղթանակներից հետո դու նույնպես պետք է ընդգծես դրական կողմերը, բայց նաև խոսես այն մասին, թե ինչը պետք է բարելավվի: Ես նախընտրում եմ հաղթել և նշել, թե ինչը կարող ենք բարելավել», – լրագրողներին ասել է Սլոտը:

«Լիվերպուլը» շաբաթ օրը տնային Պրեմիեր լիգայի խաղ կանցկացնի «Էվերթոնի» դեմ: