Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Ես կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ»

«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտարարություն է տարածել իր վնասվածքի վերաբերյալ։ Անգլիացին ազդրի վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղում (2-1)։

«Ես կվերադառնամ որքան հնարավոր է շուտ և ավելի ուժեղ, քան երբևէ։ Շուտով կհանդիպենք, մադրիդիստներ», – գրել է անգլիացի ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում։

Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը փոխարինվեց «Մարսելի» դեմ խաղի հինգերորդ րոպեին։ Նրան փոխարինեց պաշտպան Դանի Կարվախալը։