«Բարսելոնայի» առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է տեղափոխվել անգլիական «Նյուքասլ»։

«Կաչաղակները» քննարկում են իսպանացու տրանսֆերը հաջորդ տարի ձեռք բերելու հնարավորությունը։

Transfer News Live-ի հաղորդմամբ՝ հղում անելով TEAMtalk-ին, «Նյուքասլը» կարող է 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել ավելի քան 80 միլիոն եվրո և ավելի։

Ֆուտբոլիստը կատալոնական գրանդին միացել է նախորդ ամռանը՝ «Լայպցիգից» տեղափոխվելով 55 միլիոն եվրոյի դիմաց։