Նոր տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի առողջության վերաբերյալ։
Esports RAC1-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» բժշկական թիմը Գավիի ծնկի վերաբերյալ որոշում կկայացնի հաջորդ շաբաթվա սկզբին։ Եթե պահպանողական բուժումը հաջող լինի, այն կշարունակվի։
Հակառակ դեպքում, իսպանացին կենթարկվի արթրոսկոպիայի, որի դեպքում Գավին կբացակայի հինգ շաբաթով։
Այս մրցաշրջանում 21-ամյա Գավին մասնակցել է Լա Լիգայի երկու հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։