Ֆրանսիական «Մոնակոն» բարդ իրավիճակում է հայտնվել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի մեկնարկից առաջ։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, սեպտեմբերի 17-ին մոնեգասկները չեն կարողացել մեկնել Բելգիա՝ «Բրյուգեի» դեմ կայանալիք խաղին մասնակցելու համար։
Պատճառը եղել է ինքնաթիռի օդափոխման համակարգի խափանումը, ինչի հետևանքով սրահում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է։ Ֆուտբոլիստները, փորձելով թեթևացնել վիճակը, սկսել են հանել հագուստները և մնացել միայն ներքնաշորով։ Մինչ նրանք սպասում էին ինքնաթիռից դուրս գալու թույլտվությանը, խաղացողները նկարահանել են միմյանց և հրապարակել տեսանյութերը սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ բոլոր տեսանյութերը ջնջվել են։
Չվերթը հետաձգվել է մեկ օրով՝ սեպտեմբերի 18-ին, և «Մոնակոն» Բելգիա կհասնի ընդամենը մի քանի ժամ առաջ՝ «Բրյուգեի» դեմ կայանալիք հանդիպումից։