Մանուել Նոյերը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մասնակցեց Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի «Չելսիի» դեմ խաղին (3-1)՝ այդպիսով հասնելով 100-րդ հաղթանակի նշաձողին Եվրոպայի գավաթի գլխավոր մրցաշարում։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 39-ամյա գերմանացին դարձել է չորրորդ ֆուտբոլիստը, որը հասել է այս ցուցանիշներին մրցաշարում:

Չեմպիոնների Լիգայում ամենաշատ հաղթանակներն ունեն Կրիշտիանու Ռոնալդուն (115), Թոմաս Մյուլերը (110) և Իկեր Կասիլյասը (101):