«Մանչեսթեր Յունայթեդը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է իր կազմը ուժեղացնելու տարբերակներ:

Ըստ CaughtOffside-ի, «Կարմիր սատանաները» քննարկում են «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ պայմանագիր կնքելու հարցը։

Նշենք, որ 2017-ից 2023 թվականներին Ռուբեն Նևեշը հանդես է եկել «Վուլվերհեմփթոնի» կազմում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։