«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Սեմ Բոկեման կարող է շարունակել իր կարիերան «Լիվերպուլում», հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «մերսիսայդցիները» հետաքրքրություն են ցուցաբերում 26-ամյա հոլանդացու նկատմամբ։ Անգլիական գրանդը Բոկեմանին դիտարկում է որպես Իբրահիմ Կոնատեի երկարաժամկետ փոխարինող, ով կարող է հեռանալ հաջորդ ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Բոկեման մասնակցել է Ա Սերիայի մեկ հանդիպման և խփել մեկ գոլ։ Պաշտպանի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։