«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը գովաբանել է իր հայրենակից, «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, 32-ամյա Քեյնը երկու գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի առաջին խաղային օրվա «Չելսիի» դեմ խաղում՝ մյունխենյան թիմին հաղթանակ պարգևելով 3-1 հաշվով։
«Քեյնը ֆուտբոլի պատմության մեծագույն գոլահարներից մեկն է։ Ես նրան համարում եմ Անգլիայի պատմության լավագույն հարձակվողը։
Նա հաջողություններ ունեցավ Պրեմիեր Լիգայում մի թիմի հետ, որը ուժեղագույններից չէր։ Հիմա նա տեղափոխվել է «Բավարիա»։ Բոլորի աչքերը նրա վրա են, և նա խաղում է հսկայական ճնշման տակ։
Անգլիան անցյալում ունեցել է մի քանի հիանալի հարձակվողներ, բայց Քեյնը Անգլիայի համար ավելի շատ գոլեր է խփել, քան Ալան Շիրերը։ Եթե նա մնար Պրեմիեր Լիգայում, նա կկոտրեր Ալանի ռեկորդը Պրեմիեր Լիգայում խփած գոլերի քանակով։
Քեյնի վիճակագրությունը անհավանական է։ Նա կարող է նահանջել, ստանալ գնդակը և բաշխել գնդակը։ Նա լավագույն հարձակվողն է, որին Անգլիան երբևէ տեսել է», – ասել է Կարագերը CBS Sports-ի եթերում։