ՖԻՖԱ-ն սեպտեմբերի 18-ին հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ սեպտեմբերին կայացած միջազգային հանդիպումներից հետո։
Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 103-րդ տեղը։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան առաջին տեղը զիջել է Եվրոպայի չեմպիոն Իսպանիային։ Պորտուգալիան բարձրացել է հնգյակ, իսկ Գերմանիան դուրս է մնացել լավագույն տասնյակից։
ՖԻՖԱ-ի թոփ-10 հավաքականները․
1․ Իսպանիա
2․ Ֆրանսիա
3․ Արգենտինա
4․ Անգլիա
5․ Պորտուգալիա
6․ Բրազիլիա
7․ Նիդերլանդներ
8․ Բելգիա
9․ Խորվաթիա
10․ Իտալիա