Էրլինգ Հոլանդ․ «Նա պետք է շարունակի խաղալ այդ մակարդակով»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Ժերեմի Դոկուի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դերբիում։

«Ժերեմի Դոկուն շատ լավ խաղաց, նրա խաղը զարմանալի էր։ Սա նրա մակարդակն է, և մենք գիտենք, թե ինչի է նա ընդունակ։ Նա պետք է շարունակի խաղալ այդ մակարդակով», – Հոլանդի խոսքերն է մեջբերում City Report-ը։

Անգլիական Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Դոկուն խաղացել է 77 րոպե և կատարել երկու գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ խաղը սեպտեմբերի 18-ին է «Նապոլիի» դեմ։ Չեմպիոնների լիգայի առաջին տուրը մեկնարկում է Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։