«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան, «Միլանը», «Ինտերը» և «Բարսելոնան» Վլահովիչի համար ամենահավանական տարբերակներն են, եթե նա չերկարաձգի «Յուվենտուսի» հետ պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով լքի ակումբը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է հաջորդ ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է 25-ամյա սերբ հարձակվողին հրավիրել իրենց շարքերը։
Այս մրցաշրջանում Վլահովիչը չորս գոլ է խփել Ա Սերիայի և Չեմպիոնների Լիգայի չորս խաղերում։