«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Լիվերպուլից» կրած 3-2 հաշվով պարտությունը։
«Ճշմարտությունն այն է, որ սա հրաշալի խաղ էր ֆանտաստիկ մարզադաշտում, անհավանական հանդիսատեսի առջև, հիանալի խաղացողներով լի թիմի դեմ։ Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի խաղը ընթանա այն ուղղությամբ, որը մենք ցանկանում էինք։ Կարծում եմ՝ մենք վտանգավոր էինք։ Պահեստայինները օգնեցին մեզ վերականգնվել առաջին խաղակեսից հետո, իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ», – ասել է Սիմեոնեն։