Քրիստիան Կիվուն բացատրել է, թե ինչու է պահպանել Սիմոնե Ինձագիի մարտավարությունը

«Ինտերի» մարզիչ Քրիստիան Կիվուն խոսել է իր թիմի մարտավարության մասին։ «Ներաձուրիները» շարունակում են հավատարիմ մնալ 3-5-2 դասավորությանը, որը շատ լավ էր աշխատում իրենց նախկին մարզիչ Սիմոնե Ինձագիի օրոք։

«Ես իսկապես որոշեցի պահպանել դասավորությունը, քանի որ այն կատարյալ համապատասխանում է թիմին։ Մենք պարզապես ցանկանում էինք որոշ աննշան փոփոխություններ կատարել, բայց ամենակարևորը վստահությունը վերականգնելն ու մտավոր ուժեղ լինելն է։

Սա այն բանն է, որը մեզ վերջերս պակասում էր։ Ես շարունակում եմ իմ ուղին՝ փորձելով չվնասել թիմին, ինչն արդեն իսկ լավ է», – Կ

իվուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։ Ռումինացի մարզիչը ստանձնեց պաշտոնը հունիսին՝ Սիմոնե Ինձագիի «Ալ-Հիլալ» տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։