CHAMPIONS LEAGUE. «Լիվերպուլը» հաղթեց «Ատլետիկոյին»․ այլ արդյունքներ 🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Ատլետիկոյին»։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։

Մերսիսայդցիների կազմում գոլի հեղինակ դարձան Էնդրյու Ռոբերտսոնը և Մոհամեդ Սալահը։ Արդեն վեցերորդ րոպեին դրությամբ խաղի հաշիվը 2-0 էր։ Խաղի վերջին րոպեներին Վիրջիլ վան Դեյկը առաջ մղեց իր թիմին։

Մադրիդյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Մարկուս Լյորենտեն։

 

ՊՍԺ-ն ջախջախեց «Ատալանտային»․

Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍԺ-ն ջախջախեց «Ատալանտային»։ Ֆրանսիական ակումբի կազմում գոլեր հեղինակեցին Մարկինյոսը, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշը և Գոնսալու Ռամուշը։