«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը գովաբանել է նորեկ Ալեքսանդր Իսակին «Ատլետիկոյի» դեմ 3-2 հաշվով հաղթանակից հետո։ Թանկարժեք նորեկը մեկնարկային կազմում խաղաց մինչև 58-րդ րոպեն, որից հետո նրան փոխարինեց Ուգո Էկիտիկեն։
«Ինձ դուր եկավ, թե ինչպես էր Իսակը այսօրվա խաղում։ Նա վերադարձել է իր մարզավիճակին, չնայած թիմի հետ է ընդամենը մեկ կամ երկու շաբաթ։ Բանն այն է, որ նա գիտի, թե ինչպես խաղալ ֆուտբոլ։ Դա ինձ չի զարմացնում, բայց նրա ներկայիս մարզավիճակը իսկապես գերազանցել է իմ սպասումները։
Այնուամենայնիվ, երկրպագուները չպետք է ամեն ինչ սպասեն Ալեքսանդրից. մենք խաղում ենք շաբաթական երեք անգամ՝ դա դեռ չափազանց շատ է նրա համար», – ասել է Սլոտը TNT Sports-ին։ «Լիվերպուլը» Իսակին ձեռք բերեց «Նյուքասլից» 145 միլիոն եվրոյով։