«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի սպասելիքներով։
«Վերադարձը Չեմպիոնների Լիգա միշտ հրաշալի զգացողություն է. դու վերադառնում ես այսպիսի հիանալի մարզադաշտեր։
Մենք մրցելու ենք բարձրակարգ ակումբի դեմ՝ բարձրակարգ մարզչով։ Մենք համեստ ենք և ուզում ենք տեսնել, թե որքան ենք աճել և արդյոք ի վիճակի ենք մրցել Եվրոպայում», – մամուլի ասուլիսում ասել է Կոնտեն։
«Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։