Ռուբեն Ամորիմը կարող է հեռացվել աշխատանքից։ Մամուլը գրել է, որ պորտուգալացի մարզչին երեք խաղ է տրվել՝ մրցաշրջանի վատ մեկնարկից հետո իրավիճակը փոխելու համար։
«Mirror»-ը նաև հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզչի թեկնածուների մասին։ Եթե «Կարմիր սատանաները» որոշեն բաժանվել Ամորիմից, նրանք կդիմեն կարճ ցուցակի, որի մեջ են մտնում Օլիվեր Գլասները, Գարեթ Սաութգեյթը, Մարկո Սիլվան, Անդոնի Իրաոլան և Մաուրիսիո Պոչետինոն։
Այդ ցուցակում միայն մեկ մարզիչ է ներկայումս առանց թիմի՝ Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Գարեթ Սաութգեյթը։