Իսպանիան կարող է չմասնակցել ԱԱ-2026-ին

Cope-ի տեղեկացմամբ՝ Իսպանիան կարող է բոյկոտել ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը, եթե Իսրայելի հավաքականին թույլատրվի մասնակցել մրցաշարին։

Իսպանիայի Կոնգրեսի սոցիալիստական խմբակցության ներկայացուցիչ Պաչի Լոպեսը կոչ է արել բացառել իսրայելական թիմերին միջազգային մրցաշարերից՝ Գազայի իրադարձությունների պատճառով։

Նախկինում էլ երկրի կրթության և սպորտի նախարար Պիլար Ալեգրիան հայտարարել էր, որ իսրայելական թիմերը չպետք է ունենան մասնակցության իրավունք։ Վարչապետ Պեդրո Սանչեսը ևս աջակցել է այդ դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել 2010 թվականին։