Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» եզրային պաշտպան Դանի Կարվախալի հեռացումը Չեմպիոնների լիգայի «Մարսելի» դեմ խաղում (2-1):
Իսպանացի խաղացողը կարմիր քարտ ստացավ ֆրանսիական թիմի դարպասապահին գլխով հարվածելու համար:
«Նման փորձառու խաղացողի համար սա իսկապես հիմար քայլ է», – ասել է Գուլիտը DAZN-ի եթերում:
33-ամյա պաշտպանը այս մրցաշրջանում «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է հինգ խաղ՝ առանց գոլ խփելու: Նրա թիմը Լա Լիգայում առաջինն է 12 միավորով։