Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Ռեալի» բողոքը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը մերժել է «Ռեալի» բողոքը՝ կապված Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում Դին Հաուսենին ցույց տրված կարմիր քարտի հետ, հայտնում է Marca-ն։

Հաուսենը խախտում էր թույլ տվել Միկել Օյարսաբալի դեմ պայքարում, իսկ մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն այն գնահատել էր որպես վերջին հույսի խախտում։ «Ռեալը» բողոքարկել էր որոշումը, սակայն կարգապահական մարմինը գտել է, որ Մանսանոյի գործողություններում սխալ չի եղել և որակազրկել է պաշտպանին մեկ խաղով։

Մադրիդյան ակումբը մտադիր է դիմել նաև մրցավարների տեխնիկական կոմիտեին՝ փորձելով հասնել պատժի չեղարկմանը, որպեսզի Հաուսեն կարողանա մասնակցել առաջիկա «Էսպանյոլի» դեմ խաղին։