«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել Ա Սերիայի շրջանակներում «Տորինոյի» դեմ խաղում (0-1) և բաց կթողնի 1-2 շաբաթ, հայտնում է Sky Sport-ը։
31-ամյա արգենտինացին ձախ ազդրի ազդրի թեթև վնասվածք է ստացել։ Նա փոխարինվել է «Տորինոյի» դեմ խաղում ընդմիջմանը։
Դիբալան 2025/26 մրցաշրջանի ընթացքում երեք խաղում չի կարողացել գոլ խփել։