«Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի «Այաքսի» դեմ խաղից առաջ։
Նշվում է, որ արգենտինացի հարձակվողը կամ խաղը կսկսի պահեստայինների նստարանին, կամ չի մասնակցի հանդիպմանը։ Խնդիրը քննարկել է «Ներաձուրիի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։
«Այսօր Լաուտարոն չմարզվեց թեթև վնասվածքի պատճառով։ Վաղը, երբ մենք գնահատենք իրավիճակը, պարզ կդառնա, թե արդյոք նա հասանելի կլինի մեզ համար», – մամուլի ասուլիսում ասել է մարզիչը։
«Ինտեր» – «Այաքս» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։