Մարկինյոս․ «Նրանք ունեն նոր մարզիչ և նոր ֆուտբոլիստներ»

«Պարի Սեն Ժերմենի» ավագ Մարկինյոսը կիսվել է թիմի Չեմպիոնների Լիգայում մեկնարկի վերաբերյալ իր սպասումներով։

Խմբային փուլի առաջին տուրում փարիզցիները կհանդիպեն իտալական «Ատալանտային»։ Բրազիլացի պաշտպանը նշել է, որ մրցակիցը փոխվել է վերջին դեմ առ դեմ հանդիպումից ի վեր։

«Թիմը փոխվել է մեր վերջին հանդիպումից ի վեր։ Նրանք ունեն նոր մարզիչ և նոր ֆուտբոլիստներ։ Նրանք հարձակվողական թիմ են, և մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք գործում խաղադաշտում։ Մենք պատրաստվում ենք հնարավորինս լավ, և դա մեր ուժեղ կողմն է։ Մենք լավ ենք հասկանում մեր մրցակիցներին և կարող ենք հարմարվել անհրաժեշտության դեպքում», – ասել է բրազիլացին մամուլի ասուլիսում։

ՊՍԺ – «Ատալանտա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։