«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է «Լիվերպուլի» հետ մրցակցել «Քրիստալ Փելեսի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարկ Գեհիի տրանսֆերի համար հաջորդ ամռանը, երբ լրանա նրա պայմանագիրը «Արծիվների» հետ, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ քիչ հավանական է, որ անգլիացին այս ձմռանը կփոխի ակումբային գրանցումը։ Բացի այդ, Գեհին ցանկանում է շարունակել իր կարիերան Պրեմիեր Լիգայում։
Այս մրցաշրջանում Գեհին բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ խաղ՝ խփելով մեկ գոլ։