Լուկա Մոդրիչ. «Մենք հաղթեցինք, դա ամենակորևորն է»

«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Բոլոնիայի» նկատմամբ Ա Սերիայի երրորդ տուրում (1-0):

40-ամյա խորվաթը խփել է հանդիպման միակ գոլը:

«Մենք հաղթեցինք, և դա ամենակարևորն է։ Հիմա եկեք կենտրոնանանք հաջորդ խաղի վրա: Մենք պայքարեցինք որպես թիմ, և յուրաքանչյուր խաղի հետ մենք ավելի ու ավելի լավ կխաղանք՝ ավելի լավ ճանաչելով միմյանց և որոշ ֆուտբոլիստների վերադարձի շնորհիվ», – Մոդրիչի խոսքերն է մեջբերում Milan News-ը։

Հիշեցնենք, որ Մոդրիչը միացել է «Միլանին» ազատ գործակալի կարգավիճակով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։