«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի վնասվածքն ավելի լուրջ է, քան սկզբում ենթադրվում էր։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 18-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Լա Լիգայի «Խետաֆեի» (սեպտեմբերի 21) և «Ռեալ Օվիեդոյի» (սեպտեմբերի 23) դեմ հանդիպումները:
Արդեն հայտնի է, որ Յամալը չի օգնի «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» դեմ խաղում (սեպտեմբերի 18):
Իսպանացին աճուկի ցավեր է զգացել օգոստոսի 23-ին «Լևանտեի» դեմ խաղի ժամանակ: «Բարսելոնան» չի շտապի ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ, քանի որ չի ցանկանում վնասվածքը կրկնվի: