«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն հասավ մադրիդյան ակումբի կազմում խփած 50 գոլի սահմանագծին։
26-ամյա ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում «Մարսելի» դեմ խաղում (2-1):
Կիլիան Մբապպեին այս նշաձողին հասնելու համար պահանջվեց 64 հանդիպում՝ ավելի քիչ, քան «Ռեալ Մադրիդի» որևէ այլ ֆուտբոլիստի՝ 2010 թվականին Կրիշտիանու Ռոնալդուից (50 գոլ 54 խաղում)։