Իտալական ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեի նկատմամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը մտադիր է վաճառել 24-ամյա ուրուգվայցու ամբողջական տրանսֆերը։ Վարձակալության հարցը չի քննարկվում։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ֆուտբոլիստի համար պահանջել մինչև 60 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Ուգարտեն բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում խփել է 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։