Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան հայտարարել է, որ «Ինտերը» և «Միլանը» համաձայնության են եկել «Սան Սիրո» մարզադաշտը գնելու հարցում։
«Չորեքշաբթի օրը մենք կներկայացնենք քաղաքային խորհուրդ՝ «Սան Սիրոն» վաճառելու որոշմամբ, քանի որ մենք համաձայնության ենք եկել ակումբների հետ։ Նոր մարզադաշտը պետք է պատրաստ լինի մինչև 2031 թվականը, քանի որ ՈՒԵՖԱ-ն մեզ ասում է, որ «Միլանը» չի դիտարկի որպես EURO-2032-ի անցկացման վայր, եթե «Սան Սիրոն» մնա», – Սալանի խոսքերն է մեջբերում ANSA-ն։
Հիշեցնենք, որ EURO-2032-ը կանցկացվի Իտալիայում և Թուրքիայում։