Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Սպասում եմ հզոր մրցակցի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեծ ոգևորությամբ է պատրաստվում Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղին «Նյուքասլի» դեմ։

Կատալոնական ակումբի ղեկին իր երկրորդ մրցաշրջանում Ֆլիկը «Սենթ Ջեյմս Փարքում» կայանալիք հանդիպումը գնահատում է որպես լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով մրցակցի ուժն ու Պրեմիեր լիգայի եզակի մթնոլորտը։

«Ես երբեք այստեղ չեմ եղել, բայց գիտեմ, որ սա ֆուտբոլի ամենահիասքանչ տղերից մեկն է։ Սպասում եմ հզոր մրցակցի՝ բարձրակարգ, ինտենսիվ և դինամիկ թիմի։ Էդի Հաուն և նրա մարզչական շտաբը հիանալի աշխատանք են կատարել», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում՝ գովեստով անդրադառնալով «Նյուքասլի» մարզչին։