Իսպանացի նախկին մրցավար. «11 մետրանոց սխալ էր նշանակել»

Իսպանացի նախկին մրցավար Ալֆոնսո Բուրուլը մեկնաբանել է մրցավարների որոշումը՝ Չեմպիոնների Լիգայի «Մարսելի» դեմ խաղում «Ռեալ Մադրիդի» օգտին 11 մետրանոց նշանակելու վերաբերյալ։

«Իմ կարծիքով, 11 մետրանոցը սխալ էր նշանակվել, քանի որ դա ֆուտբոլիստի ձեռքի բնական դիրքն էր: Ֆուտբոլիստը ընկավ գետնին, և նրա ձեռքը չէր հասնում գնդակին», – մրցավարի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Այս 11 մետրանոցի շնորհիվ, որը Կիլիան Մբապպեն հաջողությամբ իրացրեց, «Լոս Բլանկոսը» ապահովեց 2-1 հաշվով հաղթանակ: