Կիրակի օրը տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի դերբին, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Սոցիալական ցանցերում տարածվեց «Իթիհադ» մարզադաշտի բարում աշխատող տղամարդու լուսանկարը։
Նա աշխատանքի էր գնացել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով։ Երկրպագուի նախասիրությունները արտահայտելը տղամարդու համար աշխատանքի կորուստ է արժեցել. «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է տղամարդու ազատման մասին։
«Շնորհակալություն մեզ այս մասին տեղեկացնելու համար», – ասաց «Մանչեսթեր Սիթին»՝ ի պատասխան բողոքի։ «Մենք կարող ենք հաստատել, որ այս անձը հեռացվել է աշխատանքից»։