Կառլո Անչելոտտին նշել է իր մարզած լավագույն ֆուտբոլիստներին

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է իր մարզած լավագույն ֆուտբոլիստներին՝ առանձնացնելով յոթ անուն՝ Ռոնալդո Նազարիո, Կրիշտիանու Ռոնալդու, Կակա, Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Վինիսիուս Ժունիոր և Դիդիե Դրոգբա։

Անչելոտին Բրազիլիայի հավաքականը գլխավորել է 2025-ի ամռանը, և նրա գլխավորությամբ «Սելեսաոն» կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային թիմը պատմության ընթացքում հինգ անգամ դարձել է աշխարհի առաջնության հաղթող, վերջին անգամ՝ 2002 թվականին։