Արնե Սլոտ․ «Հուսով եմ՝ նա կկարողանա մեզ հետ լինել շաբաթ օրը»

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը մեկնաբանել է կիսապաշտպան Քյուրթիս Ջոնսի վիճակը։

Ջոնսը բաց է թողել Պրեմիեր լիգայի խաղը «Բըրնլիի» դեմ մկանային վնասվածքի պատճառով։ Կիսապաշտպանը չի խաղա չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայում «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

«Ջոնսը վաղը կմարզվի թիմի հետ։ Հուսով եմ՝ նա կկարողանա մեզ հետ լինել շաբաթ օրը», – ասել է Սլոտը, ըստ Goal-ի։ «Լիվերպուլը» շաբաթ օրը Անգլիայի Պրեմիեր լիգայում կխաղա «Էվերթոնի» դեմ։ Մերսիսայդյան դերբին կկայանա «Էնֆիլդում»։