Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն միայն մեկ դեպքում կհրավիրվեն Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունների մասին։

«Արդյո՞ք Վինիսիուսի տեղը աշխարհի առաջնության հայտացուցակում երաշխավորված է։ Եթե նա լավ մարզավիճակում լինի, ապա այո։ Ռոդրիգոն նույնպես։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց պետք է լավագույն մարզավիճակում լինի։ Ինձ ոչ ոք չի պետք է պատմի Վինիսիուսի և Ռոդրիգոյի մասին, ես նրանց հետ հաղթել եմ Չեմպիոնների լիգան», — ասել է Անչելոտին ESPN-ին տված հարցազրույցում։

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Բրազիլիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 2002 թվականին: