Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը խոսել է թիմի հետ իր ելույթների մասին։
«Մարդիկ ֆուտբոլը տարբեր կերպ են տեսնում։ Ոմանք առաջնահերթություն են տալիս փողին։ Ոմանք՝ տիտղոսներին։ Ոմանք էլ առաջնորդվում են նրանց կողքին խաղալով, ովքեր ամեն ինչ տվել են քեզ։ Իհարկե, ես կցանկանայի լինել աշխարհի լավագույն դարպասապահը, իհարկե, ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգայում, դա դժվար է անել «Ատլետիկում»։ Բայց «Ատլետիկի» հետ դրան որակավորվելը, «Ատլետիկի» հետ գավաթը նվաճելը ինձ ավելի մեծ բավարարվածություն է պատճառում, քան 10 տիտղոս որևէ այլ վայրում», – Սիմոնի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։