Տիագո Սիլվան Բրազիլիայի հավաքականում ելույթները վերսկսելու հնարավորություն ունի

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ESPN-ին հայտնել է, որ դիտարկում է 40-ամյա Տիագո Սիլվային ազգային թիմում ընդգրկելու հնարավորությունը։

«Ես լավ եմ ճանաչում Տիագոյին. նա իմ գլխավորությամբ խաղացել է «Միլանում» և ՊՍԺ-ում։ Վերջերս զրույց ենք ունեցել։ Ես որևէ ֆուտբոլիստի հավաքական չեմ կանչում միայն նրա տարիքին նայելով։ Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» լավագույն խաղացողներից մեկը 40-ամյա Լուկա Մոդրիչն էր։ Եթե Սիլվան լավ մարզավիճակում լինի, խնդիր չեմ տեսնում նրան հավաքական հրավիրելու հարցում»,- նշել է Անչելոտին։

Տիագո Սիլվան Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 113 խաղ՝ խփելով 7 գոլ։ Նրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Բրազիլիան աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Խորվաթիային: