«Արսենալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ բաց կթողնեն «Ատլետիկի» դեմ հանդիպումը

«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը և մյուս առանցքային ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի «Ատլետիկի» դեմ արտագնա խաղին։ Այս մասին հայտարարել է «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։

«Ցավոք, Ժեզուսը, Հավերցը, Ուայթը և Էդեգորը դեռևս հասանելի չեն։ Սակա՞։ Ոչ։ Կարծում եմ՝ նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու խաղադաշտ վերադառնալու համար։ Դեռ վաղ է ասել, թե երբ նա պատրաստ կլինի», – Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։

«Արսենալը» սեպտեմբերի 16-ին, երեքշաբթի օրը, կխաղա «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։