Ռոյ Քինը դժգոհ է Ռուբեն Ամորիմի աշխատանքից

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը դժգոհ է Ռուբեն Ամորիմի՝ «Կարմիր սատանաների» մարզչի պաշտոնում աշխատանքից: Մասնագետի խոսքով՝ պորտուգալացի մասնագետի հեղինակությունը սպառվել է:

«Մեզ ասացին, որ նոր մարզչին անհրաժեշտ են նախամրցաշրջանային մարզումներ և նոր խաղացողներ: Մենք շարունակում ենք արդարացումներ գտնել, բայց որոշ պահի պետք է տեսնենք նշանները: Որքա՞ն դեռ պետք է սպասենք, երբ այս թիմը հազիվ է միավոր վաստակում խաղի ընթացքում», – Քինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Չորս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ ընդամենը չորս միավորով: