Պեպ Գվարդիոլան խոսել է Աբդուկոդիր Խուսանովի խաղի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի խաղի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբիում։

«Մենք պետք է խաղանք յուրաքանչյուր երեք օրը մեկ, բայց ոչ ոք չի կարող դա անել։ Գիտեմ, որ Խուսանովը ֆիզիկապես ուժեղ է, նա շատ արագ է և շատ լավ է պաշտպանում աջ եզրը։ Նա շատ հաճախ չի կորցնում գնդակը, բայց երբեմն սխալ որոշումներ է կայացնում։ Խուսանովն այսօր իսկապես լավն էր», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Անգլիական Պրեմիեր լիգայի չորրորդ տուրն ավարտվեց «Մանչեսթեր Սիթիի» ջախջախիչ հաղթանակով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 3։0 հաշվով։ Խուսանովը խաղադաշտում խաղաց ամբողջ 90 րոպեն։