Նոր մանրամասներ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածք ստացավ Չեմպիոնների լիգայի «Մարսելի» դեմ խաղի սկզբում։ Խաբի Ալոնսոն ստիպված էր փոխարինել անգլիացուն ընդամենը 5 րոպե անց։շ

Խաղացողը վնասել է ձախ ազդրի մկանը, հաղորդում է լրագրող Մարիո Կորտեխանան, և դեռևս պարզ չէ, թե որքան լուրջ է խնդիրը։ «Լիվերպուլի» նախկին աստղը բժշկական զննումներ կանցնի առաջիկա օրերին։

Հյուրերը բացեցին հաշիվը 22-րդ րոպեին՝ Տիմոտի Վեայի շնորհիվ, իսկ 28-րդ րոպեին «Լոս Բլանկոսը» հավասարեցրեց հաշիվը՝ Կիլիան Մբապեն իրացրեց 11 մետրանոց հարվածը։