«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաղթական հանդիպումից հետո («Բոլոնիա», 1:0) անդրադարձել է թիմի նորեկ Լուկա Մոդրիչի ցուցադրած խաղին։
«Նա բացառիկ ֆուտբոլիստ է և համեստ մարդ։ Մոդրիչը խաղադաշտը տեսնում է մեկ քայլ առաջ, իսկական չեմպիոն է։ Այսօր թիմը կարևոր հաղթանակ տարավ՝ պահելով դարպասը անառիկ և դա Մոդրիչի գոլի շնորհիվ էր», – ասել է Մասիմիլիանո Ալեգրին։
Հիշեցնեենք, որ «Միլանը» «Բոլոնիային» հաղթեց Լուկա Մոդրիչի միակ գոլի շնորհիվ։ Խորվաթ կիսապաշտպանը «Միլան» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»։
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նաև կարևորել է թիմի ընդհանուր աշխատանքը և նախանշել առաջիկա նպատակը։
«Մենք ունենք քրտնաջան աշխատող խումբ։ Գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգա վերադառնալն է։ Պետք է առաջ շարժվել առանց ամբարտավանության», – ասել է Ալեգրին։